Մահացել է Բեն Սթիլերի մայրը՝ դերասանուհի Էնն Միրան

14:01   25 մայիսի, 2015

ԱՄՆ-ում 85 տարեկանում մահացել է հայտնի երգիծաբան Բեն Սթիլերի մայրը՝ հայտնի դերասանուհի Էնն Միրան։

Այս ցավալի լուրը տեղեկացրել են Էնն Միրայի որդին եւ ամուսինը։

«Սթիլերների ընտանիքում մեծ վիշտ է։ Անցյալ գիշեր մահացել է Էնն Միրան։ Նրա հիշատակը վառ կմնա իր ամուսնու, որդու, թոռների եւ մտերիմների սրտում», - հայտնել են հարազատները։

Նշենք, որ Էնն Միրան հայտնի էր «Նա սպանություն է գրել», «Ալֆ», ինչպես նաեւ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալներից։

 

Աղբյուրը՝ Just Jared

 



© NEWS.am STYLE