«Նշանադրված» 17-ամյա Քայլի Ջեները եւ ռեփեր Թիգան՝ «Ֆորմուլա-1»-ի գրան պրիին Մոնակոում

15:43   25 մայիսի, 2015

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանի 17-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, նշանադրվել է իր ընկերոջ՝ 25-ամյա ռեփեր Թիգայի հետ։ Նման լուրերի տարածման պատճառը Քայլիի վերջերս հրապարակած լուսանկարն է , որում աղջնակի մատնեմատին մատանի կա։

Իսկ երեկ Քայլին եւ Թիգան նոր սելֆի են հրապարակել՝ Մոնակոում անցկացված Ֆորմուլա-1»-ի գրան պրիից։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի ամուսնության մեկամյա հոբելյանն է։ Աստղային զույգի հարսանիքը սկզբում անցկացվել է Փարիզի Վերսալյան պալատում, իսկ հետո շարունակվել Ֆլորենցիայում։

 



© NEWS.am STYLE