Մայլի Սայրուսի հերթական սկանդալային կերպարը

15:13   25 մայիսի, 2015

Մայլի Սայրուսը կրկին ներկայացել է սկանդալային կերպարով։ 22-ամյա երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնք կրկին գրավել են երկրպագուների ուշադրությունը։

Լուսանկարներից մեկում (նյութի գխավոր լուսանկարը) երգչուհին խոզի դիմակով է, իսկ 3D ակնոցը ծածկել է նրա մերկ կուրծքը։

Հիշեցնենք, որ Համացանցում օրեր առաջ հայտնվել էր հոլովակ, որտեղ էպատաժային երգչուհին արտասվում է իր սատկած ձկնիկի մասին երգելիս։ 



© NEWS.am STYLE