Ռուս երաժշտին թմրանյութերի պատճառով ձերբակալել են Հնդկաստանում

16:15   25 մայիսի, 2015

Ռուս հայտնի երաժիշտ Վասիլիյ Մարկելովը, որը առավել հայտնի է «Psykovsky» մականունով, մայիսին 24-ին ձերբակալվել է Հնդկաստանի  Կերալա նահանգում։ Tass.ru-ն, վկայակոչելով Indian Eхpress-ին, տեղեկացրել է, որ արտիստին ձերբակալել են թմրանյութեր պահելու պատճառով։

«Ռուսաստանցուն ձերբակալել են Meridien հյուրանոցում կազմակերպված երեկույթի ժամանակ։ Բացի նրանից, բերման է ենթարկվել եւս վեց հնդիկ։ Նրանց մոտ մարիխուանա եւ կետամին են հայտնաբերել, որոնց օգտագործումը արգելված է Հնդկաստանում»,- նշել է քաղաքի ոստիկանապետ Կոչի Հարի Շանկերան։  



© NEWS.am STYLE