Wiwibloggs. Ի՞նչ միավորներ են Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տվել «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում

13:33   25 մայիսի, 2015

«Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչից հետո ԶԼՄները ամփոփում են մրցույթը՝ հատկապես քվեարկությանը վերաբերող մանրամասները։

Եթե նախկինում եղել են կոռուպցիայի դեպքեր, այս տարի, բարեբախտաբար, ամեն ինչ ազնիվ է եղել։ Բայց Wiwibloggs-ը որոշել է բոլորի ուշադրությունը հրավիրել մի քանի հետաքրքիր մանրուքի վրա՝ նշելով Հայաստանի եւ Ադրբեջանի քվեարկությունների մասին։

««Building Bridges» կարգախոսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով չի գործում Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում, եւ կազմակերպիչներ շատ լավ գիտեն դրա մասին։ Այս երկու պետություններին միավորում է միայն փոխադարձ ատելությունը»։

Ըստ Հայաստանի ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության՝ Ադրբեջանը վերջին տեղում է։ Նույնն էլ մյուս պարագայում՝ Ադրբեջանի քվեարկության արդյունքում Հայաստանը կրկին վերջին տեղում է։



© NEWS.am STYLE