«Եվրատեսիլ 2015». Heroes երգը առաջինն է Հայաստանի iTunes charts-ում. Իտալիան չորրորդն է

16:33   25 մայիսի, 2015

«Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչ փուլից հետո Eurovision-2015 Tracker-ը ներկայացրել է ամբողջ Եվրոպայում iTunes վարկանիշային աղյուսակների արդյունքները, որոնցում հիմնականում գլխավորում է մրցույթի հաղթող, Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը։ Վերջինիս «Heroes» երգը առաջատար է նաեւ Հայաստանի iTunes-ում։

Հաջորդիվ, Պոլինա Գագարինան է, որը Հայաստանում զբաղեցրել է 32-րդ տեղը։ Եվրոպական վարկանիշային աղյուսակների երրորդ տեղում հայտնվել է Էստոնիայի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում ոչ մի տեղ չեն զբաղեցրել։ Եւ Հայաստանում, եւ Եվրոպայում իտալական II Vovo տրիոն չորրորդն է, իսկ Բելգիայի ներկայացուցիչ  Լոիկ Նոթեն՝ հինգերորդը։

Genealogy-ն հայտնվել է միայն հայկական վարկանիշային աղյուսակի 6-րդ տեղում եւ ղրղզականի 7-րդ տեղում։



© NEWS.am STYLE