Նաոմի Քեմփբելն իր ծննդյան երեկույթին զվարճացել է Դի Կապրիոյի եւ Մերի Ջեյ Բլեջի հետ

18:10   25 մայիսի, 2015

Մայիսի 22-ին հանրահայտ մոդել Նաոմի Քեմփբելը նշել է ծննդյան 45-ամյակը։ «Սեւ լուսանը» ծննդյան երեկույթը կազմակերպել է Ֆրանսիայի Château Saint Jeannet ամրոցում։


Հավանաբար պապարացիները չեն կարողացել ներս մտնել, քանի որ համացանցում հասանելի են միայն այն լուսանկարները, որոնք հրապարակված են Քեմփբելի սոցիալական կայքերից մեկում։


Լուսանկարներից  կարելի է հասկանալ, որ երեկույթին ներկա են եղել Լեոնարդո Դի Կապրիոն,  Մերի Ջեյ  Բլեջը եւ ուրիշներ։ Ի դեպ, Քենդալ Ջեները եւ Ջիջի Հադիդը ուղղաթիռով են եկել Քեմփբելի ծննդյան երեկոյին։



Աղբյուրը նշել է, որ ամրոցը զարդարված է եղել կարմիր վարդերով, լողավազանը՝ փուչիկներով, իսկ պատերից մեկը՝ Նաոմիի լուսանկարներով։

Երեկույթին սուպերմոդելը ներկայացել է Versace զգեստով։

«Նաոմի, դու մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկն ես։ Եվ ինձ համար մեծ պատիվ է քո ընկերուհին լինելը»,- իր ելույթում ասել է Մերի Ջեյ Բլեջը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE