Բրինձ՝ հնդկական ձեւով

19:02   30 մայիսի, 2015

Գիտե՞ք, որ սովորական բրինձը կարող է դելիկատես դառնալ, եթե այն ճիշտ եփեք։  Բրինձ եփելն իսկական արվեստ է եւ այստեղ կարեւոր է ցանկացած  մանրուք՝ եւ բրնձի տեսակը, եւ եփելու տեւողությունը, ջերմաստիճանը եւ այլն։ Նույնիսկ բրինձը լվանալն ունի որոշակի յուրահատկություններ։

Առաջարկում են բրինձ եփելու հետեւյալ բաղադրամասը.

«Բասմաթի» բրինձ՝ 1 բաժակ

Ջուր՝ 2 բաժակ
Կարագ՝ – ½ թեյի գդալ
Աղ – ½. թեյի գդալ
Սեւ պղպեղ – մի պտղունց
Քրքրում – ¼ թեյի գդալ

Պատրաստման եղանակը
1) Լվանալ բրինձը 

Բրինձը պետք է ոչ թե պարզապես լվանալ, այլ փոքրիկ թասի մեջ ջուր լցնել, ավելացնել բրինձը եւ ձեռքով փորձել «իրար շփել» բրնձի հատիկները։ Այս գործողությունը պետք է կրկնել մի քանի անգամ՝ ջուրը մշտապես թարմացնելով։ Ի դեպ, ջուրն անպայման պետք է սառը լինի։
2) Կաթսայի մեջ պետք է հալեցնել կարագը եւ վրան լցնել բրինձը։ Փոքր-ինչ տապակելուց հետո հարկավոր է համեմել աղով,  պղպեղով եւ քրքումով։ Բրինձը անհարժեշտ է անընդհատ խառնել, որպեսզի կարագը համաչափ տարածվի բրնձի վրա։ Ի դեպ, սա հենց գաղտնիքներից մեկն է։
3) Հենց որ բրինձը փոխում է գույնը (ավելի կաթնային երանգ է ստանում), պետք է կափարիչով փակել կաթսան եւ ցածրացնել կրակը։ Հարկավոր է  թողնել, որ բրինձը 10-15 րոպե առանց խառնելու եփվի՝ կափարիչը փակ պահելով։  

 Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ Rezepti.ru



© NEWS.am STYLE