«Եվրատեսիլի» հաղթողը` տղամարդու հետ համբուրվելիս. լուսանկարը «ցնցել է» համացանցը

10:14   26 մայիսի, 2015

Ռուսական եւ ուկրաինական ԶԼՄները ակտիվորեն քննարկում են «Եվրատեսիլի» հաղթող, Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովի լուսանկարը, որում նա համբուրվում է մեկ այլ տղամարդու հետ։ Նշենք, որ լուսանկարի սկզբնաղբյուրը հայտնի չէ, բայց Ivona կայքը պնդում է, որ այն հրապարակվել է 2015թ-ի ապրիլի 2-ին։

Մոնսի պաշտոնական էջում նշված է, որ երգիչը 2008-2011թթ-ին սիրավեպ է սկսել մոդել Մարի Սերնեհոլթի հետ։ Երգչի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին խոսք չկա։

Իր հերթին Dni-ն տեղեկացրել է, որ երգիչը համբուրել է տղամարդուն եւ իրեն նույնասեռական ձեւացրել միայն ավելի շատ ձայներ ու միավորներ հավաքելու համար։

Super-ը հայտնել է, որ Մոնսը հայրենիքում բավականին սկանդալային երգիչ է։ Մեկ տարի առաջ հաղորդումներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ բացասաբար է վերաբերում նույնասեռականներին։ Բայց դրանից հետո հանդուրժող Շվեդիայում բոլորը սկսել են քննադատել նրան ու ստիպել արդարանալ։

Արդյունքում, երաժիշտը հարցազրույցներից մեկում ներողություն է խնդրել իր խոսքերի համար, տեղեկացրել է News.com.au-ը։

Այս պատմությունից հետո Մոնսը մասնակցում է գեյ-երեկույթների եւ համբուրվում տղամարդկանց հետ, պաշտպանում նույնասեռականների իրավունքները եւ այլն։ Նրան անգամ ԼԳԲՏ ամսագրերից մեկը՝ QX-ը, ճանաչել է «Տարվա տղամարդ»։ Անցյալ տարի Մոնսը մասնակցել է նաեւ սեռական փոքրամասնություններին նվիրված համերգի։

 

 



© NEWS.am STYLE