Միլա Յովովիչը մկրտել է նորածին դստերը

11:02   26 մայիսի, 2015

Ապրիլին լույս աշխարհ եկավ դերասանուհի Միլա Յովովիչի եւ ռեժիսոր Փոլ Անդերսոնի երկրորդ դուստրը՝ Դաշիելը։ 39-ամյա հայտնի աստղը Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել իր նորածին դստեր մկրտության արարողությունից։

«Դաշիելի մկրտությունը անհավանական իրադարձություն էր։ Ինչպիսի՜ հրաշալի, խաղաղ եւ բարի արարողություն»,- գրել է Միլան։ 



© NEWS.am STYLE