Բի Բի Քինգի դուստրերը հայտարարել են, որ լեգենդար երաժշտին թունավորել են

11:35   26 մայիսի, 2015

Մայիսի 15-ին 89 տարեկանում մահացավ լեգենդար բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը։

Ընդամենը մի քանի օր անց երաժշտի դուստրերը սկանդալային հայտարարություն են արել։ Աղջիկները Բի Բի Քինգի սպանության մեջ մեղադրում են նրա մենեջեր Լավերն Թոնիին եւ օգնական Մայրոն Ջոնսոնին։ Դուստրերը կարծում են, որ վերջիններս թունավորել են իրենց հորը, հայտնել է ABC News։

Բայց Բի Բի Քինգի փաստաբան Բրենթ Բրայսոնը ծիծաղելի է համարել այս հայտարարությունը։

«Հուսով եմ, որ նրանք որոշակի փաստեր ունեն նման զրպարտություններ հայտարարելու համար։ Երեք բժիշկ խնամել ու հետեւել են Բի Բի Քինգին մինչեւ այն պահը, երբ նա կյանքից հեռացավ»,- ասել է փաստաբանը։

 

 



© NEWS.am STYLE