Քիմ Քարդաշյանի քույրերի «խաղերը» ցնցել են համացանցը

12:04   26 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի քույրերին՝ Քենդալ եւ Քայլի Ջեներներին, «բռնացրել են» Մոնակոյի երեկույթների մեկի ժամանակ։ Աղջիկները Ջիջի եւ Բելլա Հադիդիների, ինչպես նաեւ Հեյլի Բոլդուինի հետ մեկնել էին Մոնակո՝ «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնին սատարելու համար։ Ի դեպ, լուրեր են պտտվում, որ վերջինս սիրավեպ է սկսել մոդել Կարա Դելեւինի հետ։

Թե ո՞ր ակումբում են զվարճացել մոդելները, հայտնի չէ, բայց դատելով Հեյլի Բոլդուինի Instagram-ում հայտնված լուսանկարներից՝ աղջիկները մի լավ զվարճացել են։ Ի դեպ, լուսանկարներից մեկը, որում Կաննի փառատոնին մասնակցած Քենդալ Ջեներին համբուրում են եւ հպվում նրա կրծքին, մեծ իրարանցում է առաջացրել։  

«Քենդալը մշտապես ցանկալի է»,- ահա այսպես է Հեյլին մեկնաբանել լուսանկարը։

 

 

Աղբյուրը՝  Just Jared

 



© NEWS.am STYLE