Սուպերմոդել Դաուտցեն Կրյոզը՝ Twin Magazine-ի նոր ֆոտոշարքում

13:02   26 մայիսի, 2015

30-ամյա մոդել Դաուտցեն Կրյոզը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ներկա էր Կաննի կինոփառատոնին եւ ներկայանում էր գեղեցիկ կերպարներով՝ գրավելով բոլոր պապարացիների ուշադրությունը։

 

Դաուտցեն Կրյոզը նաեւ նկարահանվել է Twin Magazine-ի նոր ֆոտոշարքում։ Մոդելը ներկայացել է սպորտային, ազատ ոճի հագուստով, ջինսերով եւ ամենակարեւորը՝ առանց դիմահարդարման։ Ֆոտոշարքն իրականացրել է Բեն Ուիլերը։ 

 

Աղբյուրը՝ FGR



© NEWS.am STYLE