Ջոնի Դեպին շների պատճառով հնարավոր է 10 տարով ձերբակալեն

12:32   26 մայիսի, 2015

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ավստրալիայում խոսում ու քննարկում են միայն հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպի շների հարցը։ Դեպն առանց նախօրոք եւ հատուկ թույլտվության կենդանիներին բերել էր Ավստրալիա։  

Sydney Morning Herald-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի խորհրդարանում հատուկ լսումներ են անցկացվել «Դեպի շների» հարցով։ Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է, թե ինչ խախտում է կատարել հայտի դերասանը եւ տեղեկացրել, որ դրա դիմաց Դեպը ստիպված է վճարել 270 հազար դոլար կամ դատապարտվել10 տարի ազատազրկման։

Ավելի վաղ, նախարարը Ջոնսը Դեպին 48 ժամ էր տվել, որ հայտնի դերասանը Ավստրալիայից հեռացնի իր շներին։ Դեպը հենց այդպես էլ վարվել էր։

 



© NEWS.am STYLE