Սկանդալ Ռուսաստանում. երգչուհի Ժասմինի պատճառով գործարարը հայտնվել է հիվանդանոցում

14:08   26 մայիսի, 2015

Օրեր առաջ ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել էին Մոլդովայում։ 28-ամյա Իլան Շորին մեղադրել էին Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Երգչուհին ամուսնու ձերբակալության մասին գրել էր Instagram-ում, իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ մեկնաբանել էր իր հասցեին հնչած վիրավորական մեկնաբանությունները։ 

Սակայն երգչուհու խնդիրները այսքանով չեն սահմանափակվել։ Ժասմինը հայտվել է հերթական սկանդալի կենտրոնում

Պարզվում է, Ժասմինի՝ Արզամասում կայացած համերգից հետո կազմակերպիչ Իգոր Եվստիֆեեւը նախ հայտնվել է ոստիկանական բաժանմունքում, ապա հիվանդանոցում։

Երգչուհու համերգի կազմակերպիչներից մեկը՝ Ժասմինի ներկայացուցիչ Լիլիա Պլեսկաչեւսկայան, հայտարարել է, որ Իգորը տոմսերը վաճառել է այլ գնով, ինչը չի համապատասխանում տոմսարկղի գնին։ Ստացված գումարը նա յուրացրել է եւ չի ցանկացել վերադարձնել։ Հետեւաբար, նրանք դիմել են ոստիկանություն։

Սակայն ինքը՝ Իգոր Եվստիֆեեւը, այլ կերպ է մեկնաբանում կատարվածը։  

«Ես արդեն 30 տարի է համագործակցում է տարբեր աստղերի հետ եւ ինչ-որ Ժասմինի պատճառով չէի վարկաբեկի ինձ եւ իմ հեղինակությունը։ Այս հարցում մեղավորը միայն «РОСаКОНЦЕРТ» ընկերությունն է։ Համերգի տոմսերի վաճառքը սկսվեց 3 շաբաթ առաջ, բայց արդյունքում շատ քիչ տոմս վաճառվեցի։ Ես առաջարկեցի չեղյալ հայտարարել համերգը, բայց հետո որոշվեց տոմսերը շատ ցածր գնով վաճառել կամ անվճար բաժանել», հայտնել է «Экспресс газета»-ն։

«Համերգի օրը ինձ զանգում ու տեղեկացնում են, որ Ժասմինի ներկայացուցիչը դիմել է  ոստիկանություն։ Ես գնացի տոմսարկղում եղած 178 հազար ռուբլի գումարը տվեցի նրանց»,- ավելացրել է Իգորը։

Գործարարը նաեւ նշել է, որ այս վիճաբանությունների պատճառով նա անգամ հիվանդանոցում է հայտնվել եւ վիրահատության ենթարկվել։ Նրա խոսքով՝ Ժասմինի մյուս համերգները նույնպես անհաջող են անցել, տոմսերը չեն վաճառվել եւ համերգներին ներկա են եղել միայն անվճար բաժանված տոմսերով եկած մարդիկ։

 



© NEWS.am STYLE