Ռամզան Քադիրովը նկարահանվել է հոլիվուդյան մարտաֆիլմում

14:29   26 մայիսի, 2015

Չեչնիայի եկավար Ռամզան Քադիրովը նկարահանվել է «Ով չի հասկացել, կհասկանա» ֆիլմի գլխավոր դերում։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Instagram-ում՝ հրապարակելով ֆիլմի թրերյելը։ Քադիրովը նաեւ տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանումները գրեթե ավարտված են, բայց չի նշել, թե ով է ֆիլմի ռեժիսորը։

«Ես համաձայնել եմ խաղալ լարված իրադարձություններով հարուստ մի մարտաֆիլմում, որի հիմնական տեսարաններն արդեն նկարահանված են։ Ֆիլմի ռեժիսորը նկարահանել է հոլիվուդյան մի շարք հայտնի կինոնկարներ։ Ֆիլմում բացի ինձանից նկարահանվել են նաեւ համաշխարհային աստղեր։ Հեղինակները համոզված են, որ ֆիլմը մեծ հաջողություն է ունենալու»։



© NEWS.am STYLE