Կիրա Նայթլին մայրիկ է դարձել

10:14   27 մայիսի, 2015

Լույս աշխարհ է եկել բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլիի եւ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի առաջնեկը։ E News-ի փոխանցմամբ, երեխայի սեռը դեռ հայտնի չէ. բայց կան լրատվամիջոցներ, որոնք տեղեկացրել են աստղի դուստր ունենալու մասին։

«Ես վստահ եմ, որ Կիրա Նայթլիին տեսել եմ Իսլինթոնում (Լոնդոն) ամուսնու եւ նորածին երեխայի հետ զբոսնելիս»,- ականատեսի խոսքը մեջբերել է Mirror-ը։

Իսկ մեկ այլ պարբերականի՝ Just Jared-ի հավաստմամբ, 30-ամյա դերասանուհին վերջերս ոչ մի միջոցառման չի մասնակցում, քանի որ զբաղված է նորածնի խնամքով։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2013թ-ին Ֆրանսիայում։

 

 

Լուսանկարը՝ Just Jared



© NEWS.am STYLE