Քիմ Քարդաշյանի քույր Քենդալ Ջեների ու այլ մոդելների արկածները Լուիս Հեմիլթոնի հետ

11:04   27 մայիսի, 2015

Քենդալ Ջեների արկածները Մոնակոյում շարունակվում են։ Քիմ Քարդաշյանի 19-ամյա  քույրը Ջիջի եւ Բելլա Հադիդիների, ինչպես նաեւ Հեյլի Բոլդուինի հետ մեկնել էր Մոնակո՝ «Ֆորմուլա 1-ի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնին սատարելու համար։ 

Լուրեր են տարածվել, որ Կաննի փառատոնին մասնակցած Քենդալ Ջեները սիրավեպ է սկսել հայտնի ավտոարշավորդի հետ, որը անցյալ տարի բաժանվեց իր ընկերուհուց՝ Նիկոլ Շերզինգերից։

Չնայած Քենդալի մայրը՝ Քրիս Ջեները, արդեն հավանություն է տվել այս հարաբերություններին, բայց  Հեմիլթոնը սիրախաղ է սկսել միանգամից մի քանի մոդելների հետ։

Իսկ այժմ համացանցում հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես են հայտնի մոդելներն ու ավտոարշավորդը ժամանակ անցկացնում զբոսանավի վրա։

Քենդալ

Հեյլի եւ Քենդալ

Քենդալն ու Լյուիսը զրուցում են 

Լյուիսը պատրաստվում է ցատկել ջրի մեջ

Աղջիները հետեւել են նրան 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ FameFlynet



© NEWS.am STYLE