Մըրայա Քերիի նախկին սիրեկան. «Երգչուհին կտրված է իրականությունից»

13:10   27 մայիսի, 2015

Հայտնի աստղ Մըրայա Քերիի նախկին սիրեկան եւ մենեջեր Դեմիեն Յանգը պատմել է 45-ամյա երգչուհու կամակորությունների մասին։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է Քերին Լաս Վեգասում է, որտեղ նա ներկայացնում է իր համերգային շոու-ծրագրերը։ 45-ամյա հայտնի աստղն արդեն հասցրել է մեծ իրարանցում առաջացնել քաղաքում եւ զվարճանալ տեղի գիշերային ակումբներից մեկում։

Յանգի խոսքով՝ Երգչուհին իրականությունից կտրված է։

«Մըրայան ապրում է իր ուրույն աշխարհում։ Նա ոչ մեկի չի շփվում, նա իր «մտերիմներն» ունի։ Մըրայան ցանկանում է զգալ արեւի ջերմությունը, մեկնում է Մեքսիկա, իսկ հետո եթե իմանա, որ Ակապուլկոյում ավելի տաք եղանակ է, նա կարող է գնալ այնտեղ։ Քերին ամեն վայրկյան կարող է փոխել իր ծրագրերը։

Մըրայային շրջապատող մարդիկ մշտապես գովում են երգչուհուն, քանի որ նա քննադատություններ չի սիրում։ Քերին սիրում է երգել լեցուն դահլիճներով համերգների ժամանակ, բայց ատում է երկրպագուների հետ շփվելն ու խոսելը։

Կարծում եմ՝ իզուր է Քերին համաձայնել ելույթ ունենալ Վեգասում։ Նրա ձայնն այնքան էլ լավ վիճակում չէ։ Վստահ եմ, որ այժմ Մըրայան պետք է հանգստանա կամ ստուդիայում աշխատի»,-պատմել է Յանգը։

 

Աղբյուրը՝  Radar



© NEWS.am STYLE