34-ամյա Ջեսիկա Ալբան՝ Shape-ի նոր ֆոտոշարքում

15:32   27 մայիսի, 2015

Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան նկարահանվել է Shape-ի նոր ֆոտոշարքում։ 34-ամյա դերասանուհին բացի լուսանկարվելուց նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ կիսվել իր գեղեցկության գաղտնիքներով։

Ալբան խոստովանել է, որ նա մարզասրահ չի գնում եւ տանջալից վարժությունների չի անում։ Նա նախընտրում է պիլատեսով եւ յոգայով զբաղվել։

Երկու երեխաների մայր Ջեսիկան նշել է, որ սիրում է  թեթեւ նախաճաշ՝ սովորաբար բանան եւ մեկ բաժակ սուրճ։

Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ ադի-բուդիի սիրահար է եւ ամեն օր պարտադիր ուտում է։ Ալբայի խոսքով՝ եգիպտացորենի հատիկները օգնում են նրան կենտրոնանալ իր անելիքների վրա։

Աղբյուրը՝ ENews



© NEWS.am STYLE