Վերա Բրեժնեւայի հոր ոտքը անդամահատել են

15:02   27 մայիսի, 2015

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան ռուսական StarHit-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր հայրիկի մասին՝ նշելով, որ նրա ոտքը անդամահատել են։

«Փետրվարին հայրիկս դուրս գրվեց հիվանդանոցից։ Հինգ ամիս տանը պառկեց, բայց երկու շաբաթ առաջ անդամահատեցին նրա ոտքը։ Այժմ հայրս տանն է եւ վերականգնվում է «երեխայաթերապիայով». նրա թոռնիկներ Սաշան, Վարյան, Լուկան, Սոնյան եւ Սարան մշտապես զրուցում են իր հետ»,- ասել է Վերան՝ նշելով, որ հայրն աստիճանաբար ապաքինվում է։



© NEWS.am STYLE