Քիմ Քարդաշյան. «Երբեք ինձ այդպես տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում»

13:45   27 մայիսի, 2015

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է «Live! With Kelly & Michael» շոուին եւ խոսել Հայաստան կատարած այցի մասին։

«Իմ ծնողները, ինչպես նաեւ տատերն ու պապերը երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդ մասին խոսել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Ես Հայաստան գնացի ամուսնուս, դստերս, քրոջս եւ զարմուհիներիս հետ։ Ես անգամ Նորթին մի քանի հայերեն բառ եմ սովորեցրել։ Այնտեղ մենք միշտ հայկական ուտեստներ էինք փորձում։ Ես երբեք ինձ այդպես տանը չէի զգացել, ինչպես Հայաստանում։ Իսկ Երուսաղեմի հայկական եկեղեցում դստերս կնքելը պարզապես սուրբ եւ վեհ իրադարձություն էր։ Ես երբեք նման զգացողություններ չէի ապրել»,- ասել է Քիմը։

«Վերջին օրը՝ երեկոյան ժամը 11-ին, Քանիեն ինձ արթնացրեց եւ ասաց, որ մտադիր է համերգ տալ։ Մենք այդ մասին հայտարարեցինք Twitter-ում եւ չէինք ակնկալում, որ 30 րոպե անց հինգ հազար մարդ կհավաքվի լճի մոտ։ Սա պարզապես անհավանական էր, քանի որ երբեք համաշխարհային մեծության աստղ անվճար համերգ չէր ունեցել այնտեղ։ Իսկ հետո Քանիեն ցատկեց լիճը, եւ նրան հետեւեցին երկրպագուները։ Ուղղակի անկրկնելի էր»,- հավելել է Քիմը (դիտել 4։24 րոպեից)։



© NEWS.am STYLE