Իրինա Շեյքը ներկա է եղել Բրեդլի Կուպերի թատերական ներկայացմանը

16:04   27 մայիսի, 2015

Սուպերմոդել Իրինա Շեյքի եւ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի սիրավեպը արդեն վաղուց մամուլում թիվ մեկ քննարկվող թեման է դարձել։

Երեկ երեկոյան Շեյքը Լոնդոնում ներկա է եղել «Փիղ մարդը» (The Elephant Man) ներկայացմանը, որի գլխավոր դերում Բրեդլի Կուպերն է։

Պապարացիները հայտնի մոդելին «բռնացրել են» Theatre Royal Haymarket-ի մոտ։

Իրինան ներկայացել է «Versace» հագուստով։

Բրեդլին եկել է փոքր-ինչ ուշ։

«Փիղ մարդը» ներկայացումը պատմում է XIX դարի հայտնի բրիտանացի Ջոզեֆ Մերիկի մասին։ Ջոզեֆին «Փիղ մարդ» էին անվանում իր մարմնական արատների պատճառով։ 

Աղբյուրը՝ Daily Mail

 Լուսանկարները՝ INF Photo, Xposure, Wenn



© NEWS.am STYLE