Snoop Dogg-ը՝ իր երգերի սեքսիստական տեքստերի մասին

17:23   27 մայիսի, 2015

Հայտնի ռեփեր Snoop Dogg-ը խոսել է իր հին երգերի սեքսիստական տեքստերի մասին։  Արտիստը կարծում է, որ այժմ նրա ստեղծագործական ուղին եւ մտածելակերպը փոխվել է, հայտնել է Digital Spy-ը։

«Իմ վերաբերմունքը կանանց նկատմամբ փոխվել է։ Այժմ ես ավելի զգայուն եմ ու փորձում եմ ավելի իմաստուն տեքստեր գրել։ Այժմ իմ պատկերացումները կանանց մասին փոխվել են։ Նախկինում ես կանանց «պո...իկներ» էի անվանում, քանի որ այդպես էի սովորել երգեր գրել։ Բայց չեմ զղջում։ Իսկ երբ արդեն կայացա որպես արտիստ եւ սիրահարվեցի կնոջս, սկսեցի ավելի շատ հարգել մորս, տատիկիս, գնահատել դստերս։ Ես հասկացա, թե ինչ արժեք ունի կինը եւ արդեն այլ կերպ էի արտահայտվում կնոջ մասին»։ 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Snoop Dogg-ը ներկայացրել էր իր նոր երգը՝ «California Roll», որն ընդգրկված է ռեփերի «Bush» ձայնասկավառակի մեջ։



© NEWS.am STYLE