Մորիսին խոսել է Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին

18:21   27 մայիսի, 2015

Անգլիացի երաժիշտ, բրիտանական The Smiths ռոք խմբի հիմնադիր Մորիսին իր կարծիքն է արտահայտել Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին։ Երկրում միասեռ ամուսնությունները օրինական ուժ են ստացել հանրաքվեի արդյունքում. բնակչության 60%-ը կողմ է եղել այս մտքին։

Երաժիշտը շնորհավորել է իռլանդացիներին որոշման առթիվ եւ կոչ արել հանրաքվե անցկացնել մորթյա հագուստների դեմ։

«Ժողովուրդը սովորեցնում է եկեղեցուն։ Ժողովուրդը սովորեցնում է քաղաքական գործիչներին։ Այժմ ժամանակ է, որ Իռլանդիան փակի բոլոր անասնաֆերմաները եւ դադարեցնի ողջ կենդանիների փոխադրումը»,-գրել է Մորիսին։

Նշենք, որ Մորիսին բուսակեր է եւ ակտիվորեն պաշտպանում է կենդանիների իրավունքները։

Ի դեպ, իռլանդացիներին հանրաքվեի կապակցությամբ շնորհավորել են նաեւ Սեմ Սմիթը, Լեդի Գագան եւ Իեն ՄաքՔելենը։

Աղբյուրը՝ The Guardian

 



© NEWS.am STYLE