Ամերիկյան դերասան Ջոշ Դուհամելը շնորհավորել է հայերին Առաջին հանրապետության օրվա առթիվ

18:32   27 մայիսի, 2015

Մայիսի 28-ին Հայաստանում տոնում են Առաջին հանրապետության օրը։ «Իմ բոլոր երեխաները», «Լաս Վեգաս», «Մի անգամ Հռոմում», «Կյանքը, ինչպես որ կա» ամերիկյան հայտնի ֆիլմերի դերասան (նախկին ֆոտոմոդել) Ջոշ Դուհամելը որոշել է նախօրոք շնորհավորել հայերին՝ Facebook սոցիալական կայքում տեղադրելով Հայաստանի դրոշն ու հայերեն գրելով. հավանաբար Google translate-ի օգնությամբ։  

«Ուրախ եմ հանրապետություն օրը իմ բոլոր հայ ընկերների, եւ շնորհակալություն հայտնել ձեզ», - գրել է դերասանը։



© NEWS.am STYLE