ՄԱՅԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   29 մայիսի, 2015

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի շփվել ձեր հարազատների հետ, քանի որ նրանք կխոսեն միանգամայն տարբեր լեզուներով: Սակայն, եթե այնուամենայնիվ նրանց շփումն անհրաժեշտ է, ապա փորձեք հաշտարար լինել նրանց համար:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին կցանկանա զարմացնել ձեր երեւակայությունն ինչ-որ անսովոր եւ հիշարժան բանով: Սակայն անգամ եթե դա ձեզ համար այդպիսին չլինի, փորձեք ձեւացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար ավագ ընկեր կամ իմաստուն ծնող պետք է լինեք: Նա խճճվել է իր խնդիրների մեջ, եւ դուք պետք է օգնեք նրան լուծել դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք դուք ցանկանում ասել նրան, նա նույնիսկ չի փորձի հասկանալ ձեր խոսքերի իմաստը: Աշխատեք թույլ չտալ նման բան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի համապատասխանել այն չափանիշերին, որոնք դուք սահմանել եք նրա համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր պետք է նրբանկատ լինեք ձեր այն ընկերների հետ, ովքեր պակաս հաջողակ են անձնական կյանքում, քան դուք: Աշխատեք շատ չխոսել նրանց հետ այն մասին, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք հեշտությամբ ջրից չոր դուրս կգաք: Անգամ եթե դուք ստեք սիրելիին, նա ոչինչ չի կասկածի եւ կընդունի ձեր ասածները որպես բացարձակ ճշմարտություն:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ համար ավելի հեշտ կլինի հոգին բացել անծանոթների առաջ, քան բացատրել ձեր հարազատներին, թե ինչ է կատարվում ձեզ հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք ամեն ինչի պատրաստ կլինեք` հանուն սիրելիի ժպիտի: Սակայն հույս ունենք, որ մեծ զոհողությունների կարիք չի լինի, այլ բավական կլինեն միայն քնքուշ խոսքերն ու հաճոյախոսությունները:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ինչ էլ որ անեք այսօր` դուք կցանկանաք ստանալ սիրելիի հավանությունը, անգամ եթե տվյալ հարցից նա ընդհանրապես գլուխ չի հանում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ընտրության առաջ կկանգնեք: Սիպված եք ընտրություն կատարել ձեր երկրպագուների միջեւ:

ՁԿՆԵՐ

Այսօր արժե հանգստանալ սիրելիի հետ հարաբերություններից, անհանգստություններից եւ վեճերից: Այնպես որ` ընկերների հետ կինո գնացեք կամ շփվեք մտերիմների հետ եւ այլն:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE