«Եվրատեսիլ-2015»-ի հաղթող Մոնս Զելմերլյովը երգում է Արշակյան քույրերի «Ջան-ջան»-ը

23:46   27 մայիսի, 2015

«Եվրատեսիլ-2015»-ի հաղթող, Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովի եվրատեսիլյան ամենասիրելի երգը Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ջան-ջան»-ն է: Այս մասին երգիչը հայտարարել է մրցույթի շրջանակներում ունեցած իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե կարո՞ղ է նա նշել եւ կատարել իր սիրելի երգը «Եվրատեսիլ»-ում:

Մոնս Զելմերլյովը նշել է, որ նա վաղուց հետեւում է մրցույթին եւ եղել է Ինգա եւ Անուշ Արշակյանների մեծ երկրպագուն, ապա հատված կատարել «Ջան-ջան» երգից:

Դիտել տեսանյութը՝ 06:00 րոպեից սկսած:



© NEWS.am STYLE