69-ամյա Շերը՝ Marc Jacobs-ի նոր հավաքածուի դեմքը

13:14   28 մայիսի, 2015

Պատահական չէր, որ երգչուհի Շերը Մարկ Ջեքոբսի հետ էր ներկայացել Met Gala-ին։ Պարզվում է, 69-ամյա Շերը դարձել է Marc Jacobs-ի աշուն-ձմեռ նոր հավաքածուի դեմքը։

Ֆոտոշարքի առաջն լուսանկարը Instagram-ում հրապարակել է հենց Մարկ Ջեքոբսը։ Լուսանկարում Շերը երկար կիսաշրջազգեստը, կաշվե ձեռնոցները հագին նկարահանվել է մուգ կարմիր ֆոնի վրա։

Ի դեպ, Met Gala-իւն Շերը հանդիպել էր Քիմ Քարդաշյանին եւ այդ մասին հպարտորեն գրել Instagram-ում։



© NEWS.am STYLE