Պոլինա Գագարինան խարդախության զոհ է դարձել

14:13   28 մայիսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան Instagram-ում նախազգուշացրել է համերգներ պատվիրողներին եւ կազմակերպողներին, որ ոմն Տատյանա փորձում է գումար վաստակել իր անվան տակ։

«Եվրատեսիլ 2015» երկրորդ տեղը զբաղեցրած երգչուհին տվել է իր իսկական ներկայացուցչի կոնտակտային տվյալները՝ նշելով, որ վերոհիշյալ Տատյանան զանգել է տարբեր քաղաքներ եւ առաջարկել Պոլինայի համերգները կազմակերպել այնտեղ։ Խաբեբաները արդեն հասցրել են «համերգ կազմակերպել» Հարավային Սախալինսկում, Ստավրոպոլում, Մախաչկալայում եւ Սանկտ Պետերբուրգում։

Համերգների կազմակերպիչների խոսքով՝ մինչ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելը Գագարինայի հոնորարը 20 հազար եվրո էր, իսկ այժմ այն կրկնապատկվել է։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE