Էմիլիա Քլարքը բաց տեսարանների պատճառով հրաժարվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում խաղալուց

16:09   28 մայիսի, 2015

Բրիտանացի դերասանուհի, «Գահերի խաղ» սերիալի աստղ Էմիլիա Քլարքը պատմել է, որ հրաժարվել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում խաղալ Անասթեյշա Սթիլի դերը։ Marie Claire-ին տված հարցազրույցում դերասանուհին նշել է, որ պատճառը ֆիլմի չափազանց բաց տեսարաններն են։

«Ես շատ կցանկանայի աշխատել Սեմ Թեյլոր-Ջոնսոնի հետ. նա զարմանահրաշ կին է։ Բայց ֆիլմում բաց եւ մերկ տեսարանները չափազանց շատ են։ Իհարկե, չեմ կարող ասել, որ երբեք մերկ չեմ նկարահանվի, բայց չէի ցանկանա «մնալ» այդ դերի մեջ»,- պատմել է Էմիլիան։

Հիշեցնենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի երկրորդ մասը էկրաններ կբարձրանա 2017թ-ի փետրվարին։



© NEWS.am STYLE