Ռուս հայտնի հաղորդավարուհու Infiniti QX 70-ը գողացել են

18:11   28 մայիսի, 2015

Ռուս հայտնի հաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւայի Infiniti QX 70 մեքենան գողացել են։ «Дом-2»-ի նախկին աստղը դիմել է ոստիկանություն։  

Ալյոնան Instagram-ում գրել է, որ մեքենան գողացել են ուշ երեկոյան, երբ նա նկարահանումների է մասնակցել։

«Սարսափելի օր էր։ Գողացան մեքենաս, երբ ես մինչեւ կեսգիշերն անց ժամը 2-ը նկարահանման հրապարակում էի։ Գնացի ոստիկանություն, հետո տուն։ Վաղը ստիպված եմ դիմել իրավաբաններին եւ ապահովագրական գործակալներին։ Այս մասին գրում եմ, քանի որ աջակցության կարիք ունեմ»,- գրել է Ալյոնան։



© NEWS.am STYLE