Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մտադիր են երկվորյակներ որդեգրել Հայաստանից

14:25   28 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանը բազմիցս հայտարարել է, որ ինքն ու Քանիե Ուեսթը ցանկանում են կրկին երեխա ունենալ։ Քիմն անգամ դիմել է արհեստական բեղմնավորման մեթոդին, բայց այն ցանկալի արդյունք չի տվել։

Բրիտանական The Independent-ը, վկայակոչելով OK! Magazine ամսագրին, մեջբերել է զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքն առ այն, որ  Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը մտադիր են որբ երկվորյակներ որդեգրել Հայաստանից։

«Քիմն ու Քանիեն երեխաներ որդեգրելու մասին կմտածեն, եթե Քիմը չկարողանա երկրորդ անգամ հղիանալ»,- նշել է աղբյուրը։ 



© NEWS.am STYLE