Էքս «ՎԻԱ Գրա» Աննա Սեդոկովան ամուսնու սիրուհուն մեղադրում է գողության մեջ

14:14   29 մայիսի, 2015

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան պնդում է, որ իր նախկին ամուսնու՝ Վալենտին Բելկեւիչի մահվանից մի քանի օր առաջ նրա հաշվեհամարից գումար է անհետացել։ Եվ այս ամեն ինչում մեղադրում է ամուսնու նախկին սիրուհուն՝ Օլեսյային։

Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպանը վերջին տարիներին ապրել է Օլեսյայի հետ եւ ունի մեկ որդի։ Իսկ Աննայի եւ Վալենտի դստերը՝ Ալինային, հոր ունեցվածքից ոչինչ չի մնացել։ Սեդոկովան դիմել է դատարան։

«Վալիկը ունի մայր, հայր եւ կին։ Նա նաեւ ապրել է այդ կնոջ հետ , որը երբեք ոչ մի տեղ չի աշխատել եւ վատնել Վալիկի գումարները։ Նա անգամ ալկոհոլ եւ թմրանյութեր է օգտագործել։ Վալենտինի հաշվին առկա ամբողջ գումարը անհասկանալիորեն անհետացել են նրա մահից մեկ շաբաթ առաջ։ Փաստորեն, նրանից ոչինչ չի մնացել, բացի Կեւի մեր բնակարանից, որը նա գնել էր, երբ ինձ հետ էր ապրում։ Սակայն այդ կինը պնդում է, որ տունը նույնպես իրենն է եւ Ալինային կտա միայն ավտոտնակը»,- Սեդոկովայի խոսքը մեջբերել է «Комсомольская правда»-ն։

 



© NEWS.am STYLE