Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարը՝ բրազիլական Vogue-ում

10:09   29 մայիսի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ Մերիլին Մոնրոյի կերպարով թոփլես Քիմ Քարդաշյանը զարդարել է բրազիլական Vogue-ի շապիկը։ Քարդաշյանը կրկին ցնցել է համացանցը՝ հայտնվելով շեկ վարսերով։ Սկզբում համացանցում հայտնվել է երեք լուսանկար, իսկ այժմ ավելացել է եւս մեկը։ 

Պարբերականի նոր համարը կթողարկվի հունիսին։

Ի դեպ, Քիմը նաեւ պատասխանել է իր հասցեին հնչած քննադատական մեկնաբանություններին՝ գրելով.

«Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր վատաբանում են ինձ, անել այն ամենն, ինչ ես եմ անում։ Դրանից հետո կխոսենք եւ կտեսնենք, թե արդյոք ես տաղանդավոր եմ, թե ոչ»։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE