Մայքլ Ջեքսոնի հայտնի ագարակը վաճառվում է 100 միլիոն դոլարով

11:02   29 մայիսի, 2015

«Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նեվերլենդ» հայտնի ագարակը վաճառվում է 100 միլիոն դոլարով։

Ջեքսոնն ագարակը գնել էր 1987թ-ին 19.5 միլիոն դոլարով, սակայն 2008թ-ին պարտքերի պատճառով վաճառել էր այն։ 

Արգարակը գնած ընկերությունը բարեկարգել է այն եւ այժմ վաճառքի է հանել, հայտնել է Wall Street Journal –ը։

Նորմանդական ոճով կառուցված ագարակն ունի 2700 ակր տարածք (մոտ 1000 հա)։

Ագարակում պահպանվել են «Նեվերլենդ» ծաղկային ժամացույցը եւ երկաթուղին։ 

Տնային կինոթատրոն

Մառան

Մայքլ Ջեքսոնը ագարակն անվանել է «Նեվերլենդ»՝ ներշնչվելով Փիտեր Փենի հեքիաթային կղզու անունից։

«Փոփի արքա» Մայքլ Ջեքսոնն այստեղ ապրել է մոտ 20 տարի։

 

 



© NEWS.am STYLE