Ջեսիկա Ալբան՝ Forbes –ի շապիկին. դերասանուհու ունեցվածքը կազմում է 200 միլիոն դոլար

12:03   29 մայիսի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան հայտնվել է Forbes –ի շապիկին։ Ալբան 2012թ-ին հիմնադրել է «The Honest Company»-ին, որը զբաղվում է բնական հումքից, ոչ թունավոր նյութերով պատրաստված կենցաղային ապրանքների, տակդիրների եւ այլնի վաճառքով։ Դերասանուհին հայտնվել է այս հայտնի ամսագրի շապիկին, քանի որ այժմ նրա ունեցվածքը կազմում է 200 միլիոն դոլար։

«The Honest Company» ընկերության ապրանքները կարելի է գնել եւ առցանց, եւ ամերիկյան խոշոր «Target», «Costco» առեւտրային ցանցերից։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE