Սերգեյ Լազարեւը վիրավորել է Դիմա Բիլանին, Բասկովին եւ Կիրկորովին

15:12   29 մայիսի, 2015

Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարեւը Instagram-ում հրապարակել է Муз-ТВ-ի մրցանակաբաշխության «լավագույն կատարող» անվանակարգի՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների սքրինշոթը։ Լուսանկարում երեւում է, որ Լազարեւը գերազանցել է Դիմա Բիլանին, Նիկոլայ Բասկովին եւ Ֆիլիպ Կիրկորովին, Գրիգորի Լեպսին եւ Վալերի Մելաձեին։ Լազարեւը լուսանկարը մեկնաբանել է այսպես.

«Ահա այս տեսքն ունի ՃԻՇՏ քվեարկությունը։ Հուսով եմ՝ բոլորի մոտ այդպես  է»,- գրել է Լազարեւը։

Նրա այս հայտարարությանն առաջինը արձագանքել է Բասկովը. «Հարգելի @lazarevsergey, դե իհարկե, մենք նույնպես քո օգտին ենք քվեարկել, քանի որ մյուս բոլոր արտիստները, բացի քեզանից, մրցանակների արժանի չեն։ Արդեն կարող ենք չգնալ МузТв 2015-ին, քանի որ գիտենք ճիշտ քվեարկության արդյունքները»։

Ավելի ուշ իրենց կարծիքն են արտահայտել նաեւ Դիմա Բիլանը եւ Ֆիլիպ Կիրկորովը։ Բիլանը գրել է. «Սերգեյ, ես լավ չհասկացա քո կոչը։@lazarevsergey, ես նույնպես քո օգտին եմ քվեարկել, քանի որ քեզ հետ համեմատած մյուս բոլոր արտիստները արժանի չեն մրցանակներ ստանալ», -Բասկովի խոսքերը մեջբերել է Բիլանը։ Ի դեպ, որպեսզի Լազարեւը լավ հասկանա գրվածը՝ Բիլանը նաեւ անգլերեն է գրել։

Իսկ Կիրկորովը նույնպես տեղադրել է Բասկովի գրառումը եւ իր դժգոհությունն արտահայտել։

Լազարեւը դեռ չի արձագանքել իր գործընկերների սուր քննադատությանը։

Նշենք, որ Муз-ТВ մրցանակաբաշխությունը կայանալու է հունիսի 6-ին Աստանայում։

 

Աղբյուրը՝ Dni

 



© NEWS.am STYLE