Քիմ Քարդաշյանի եղբայրը դիմել է վերականգնողական կենտրոն

15:37   29 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի 28-ամյա եղբայրը մեկ անգամ չէ, որ կանգնել է ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործման խնդրի առաջ։ Ավելին, 2014թ-ին ԶԼՄներում լուսանկարներ էին տարածվել, որտեղ նա մարիխուանայի ազդեցության տակ էր։

Քույրերը Ռոբին խորհուրդ են տվել դիմել բժիշկների օգնությանը եւ հավանաբար, տղան որոշել է լրջորեն զբաղվել իր այս խնդրով։

Անցյալ հանգստյան օրերին Ռոբը դիմել է Ֆլորիդայի վերականգնողական կենտրոն։   

Ռոբին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ տղայի առողջական շատ լավ վիճակում է, նա պարզապես պրոֆիլակտիկ ստուգումների համար է գնացել կենտրոն։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE