17-ամյա Քայլի Ջեները հերքել է իր հղիության լուրերը

16:39   29 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի 17-ամյա քույրը՝ Քայլի Ջեները, հերքել է իր հղիության լուրերը։

Ինչպես գիտեք, Քայլին սիրավեպ է սկսել 25-ամյա ռեփեր Թիգայի հետ։ Անցյալ շաբաթ լուրեր էին տարածվել, որ աղջիկը հղի է։ Բայց 17-ամյա գեղեցկուհին Instagram-ում միանգամից հերքել է այս լուրերը եւ դուրս եկել Լոս Անջելեսում զբոսնելու։

Քայլին դիտմամբ այնպես է հագնվել, որ ընդգծի իր կազմվածքը։

Նշենք, որ ավելի վաղ 17-ամյա Քայլին նկարահանվել էր նոր, սեքսուալ ֆոտոշարքում եւ լուսանկարները տեղադրել Instagram-ում։

Աղջիկը դեռ չի նշել, թե ո՞ր պարբերականի համար է նկարահանվել ֆոտոշարքը, բայց հայտնի է, որ լուսանկարչի դերում եղել է Նիվ Բոզորգին։ Քայլիի ոճն ապահովել է Ջոնս Բոնելին, իսկ հագուստները՝ Մոնիկա Ռոուզը։

Աղբյուրը՝ Daily Mail

 Լուսանկարները՝ Xposure, Wenn



© NEWS.am STYLE