Լեդի Գագան շների կեր է արտադրելու

17:12   29 մայիսի, 2015

29-ամյա Լեդի Գագան շների կեր է արտադրելու։ Լեդի Գագայի սիրելի շնիկը՝ Այշա Քինին, ներշնչանքի աղբյուր է հանդիսացել երգչուհու համար, որը մտադիր է շների կերի արտադրությամբ։

Վերջերս առանց կրծկալի ներկայացած Գագան Instagram-ում հրապարակել է լուսանկարների նոր շարք, որում նրա շնիկը նկարահանվել է մեքենայի մեջ, սեղանի մոտ եւ այլն։ 

«Սիրում եմ ուտել՝ շնիկների համար նախատեսված նոր հավաքածուի էսքիզները նկարելիս»,- գրել է լուսանկարը։ 

«Օրգանիկ մթերք, որը օգտակար է օրգանիզմի համար։ Հենց դա եմ ես նախընտրում»,- ավելացրել է երգչուհին։   

Բացի նորաձեւ հագուստից, Գագան նաեւ մտադիր է շների կեր արտադրել։



© NEWS.am STYLE