«Գլասթոնբերի» փառատոնի հիմնադրի դստերը սպառնացել են Քանիե Ուեսթի համերգի պատճառով

17:40   29 մայիսի, 2015

«Գլասթոնբերի» փառատոնի հիմնադրի դուստրը՝ Էմիլի Իվասը, հայտարարել է, որ նրան  սպառնացել են Քանիե Ուեսթին փառատոնին հրավիրելու պատճառով։

«Մենք հայտնվել ենք մի անհասկանալի իրավիճակում։ Ինձ սպառնում են։ Ուղղակի սարսափելի է»,- գրել է  աղջիկը։

Նշենք, որ Ուեսթը փառատոնի ամենաառաջին հրավիրվածներից մեկն է։ Սակայն ներկաները ցանկանում են ռոք երաժշտություն լսել եւ հանրագիր են կազմել միջոցառման դեմ։

Հիշեցնենք, որ «Գլասթոնբերի» փառատոնը մեկնարկելու է հունիսի 24-ին եւ շարունակվելու է մինչեւ ամսի 28-ը։ Տոմսերն արդեն վաճառված են։



© NEWS.am STYLE