Որո՞նք են այն սխալները, որ խոչընտոդում են նիհարելուն

22:14   24 հուլիսի, 2015

«Ինչու՞ չեմ նիհարում», - քանիերորդ անգամ ինքներս մեզ հարց ենք տալիս` նայելով կշեռքին: Դուք սահմանափակե՞լ եք ձեր սննդի քանակը, բացառելով ամենահամեղ պատառները, հետևու՞մ եք հատուկ սննդակարգի, կատարու՞մ եք վարժություններ: Ըստ ձեզ, դուք անում եք ամեն հնարավոր բան քաշը նվազեցնելու և գեղեցիկ կազմվածք ունենալու համար, սակայն քաշը կամ չի պակասում, կամ մնում է նույնը: Ո՞րն է դրա սխալը: Հաճախ ենք տեսնում, որ մեկընդմիշտ նիհարել որոշում կայացրած մարդն արդեն մի քանի օրից այլևս չի կարողանում շարունակել հատուկ սննդակարգով սնվել և վերադառնում է հին ռեժիմի: Դրա պատճառներն են հանդիսանում հենց այն պարզ սխալները, որոնք թույլ են տալիս նիհարող մարդիկ:

Այսպիսով, որոնք են այն սխալները, որ խոչընտոդում են նիհարելուն

1. Հոգեբանական պահ. սննդի մասին մտքերը: Սննդակարգին հետևելիս մենք չափազանց շատ ենք մտածում սննդի մասին

2. «Լավ» և «վատ» սննդի բաժանելը` քաղցր, աղի և յուղոտ ուտեստները դասակարգելու փոխարեն

3. Երրորդ սխալն այն է, երբ արդեն որոշակի արդյունքի հասնելիս վերադառնում ենք մեր հին սննդակարգի

4. Ֆիզիկական վարժությունների պակասը

5. «Օգտակար» ճարպերի բացակայությունը. հարկավոր չէ հրաժարվել ընկույզից կամ ձկան յուղոտ տեսակներից

6. Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս «չխմել կալորիաներ»: Տարածված է այն միտքը, համաձայն որի հյութերը կալորիականություն չեն պարունակում. Դա սխալ միտք է:


Հյութերի փոխարեն օգտագործե՛ք մրգեր և սովորական ջուր:

Աղբյուրը` Naturalmask.ru



© NEWS.am STYLE