Իրինա Շեյք. «Ես սիրում եմ իմ մարմինը եւ չեմ խուսափում այն ցուցադրելուց»

11:04   30 մայիսի, 2015

Բրեդլի Կուպերի նոր ընտրյալը՝ հայտնի մոդել Իրինա Շեյքը, հայտարարել է, որ չի հավատում պլաստիկ վիրաբուժությանը եւ այն անիմաստ է համարում, եթե կինը ինքնավստահ է։

«Ես չեմ հավատում պլաստիկ վիրաբուժությանը։ Համոզված եմ, որ ցանկացած կին պետք է սիրի իր մարմինը։ Երբ ես նկարահանվում եմ ֆոտշարքերում, միշտ ինքս ինձ կրկնում եմ. «Ես սիրում եմ իմ մարմինը եւ չեմ խուսափում այն ցուցադրելուց»։

«Հուսով եմ, որ աղջիկները կսկսեն ավելի շատ սիրել իրենց եւ հարմարավետ զգալ սեփական մարմնում։ Լուսանկարվելիս, բիկինի հագնելիս ինքնավստահ երեւալու համար պետք է սիրես ինքդ քեզ։ Եվ իհարկե, շատ մարզվես։ Վերջերս ես սկսել եմ ջիու-ջիցուով զբաղվել, բայց չեմ մոռանում նաեւ մյուս վարժությունների մասին։ Միշտ հարկավոր է ընտրել մարզումների այն տեսակը, որը համապատասխանում է քո մարմնին»,- նշել է 29-ամյա մոդելը։

«Չեմ սիրում շատ գումար ծախսել հագուստ գնելու վրա։ Նախընտրում եմ դասական հագուստ, որը կարելի է մի քանի տարի հագնել։ Իմ ոճը շատ պարզ է. միշտ զուսպ տեսք ունենալ։ Լինում են օրեր, երբ ես ամբողջ օրը սպորտային հագուստով եմ։ Եթե չեմ աշխատում, ուրեմն շատ չեմ շպարվում ու զարդարվում։ Ատում եմ ինքս ինձ դիմահարդարելն ու սանրվածք անելը։ Դա այնքան ձանձրալի է»,- հավելել է Շեյքը։  

 

Աղբյուրը՝ Contact Music

 



© NEWS.am STYLE