Քիմ Քարդաշյանի խորթ հայրը սեռափոխությունից հետո հայտնվելու է Vanity Fair –ի շապիկին

14:09   30 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Բրյուս Ջեները, սեռափոխությունից հետո հայտնվելու է Vanity Fair –ի շապիկին։ Ինչպես գիտեք, այժմ օլիմպիական չեմպիոնը ցանկանում է փոխել իր սեռը եւ կին դառնալ։

TMZ-ի փոխանցմամբ՝ վիրահատությունից հետո արված առաջին լուսանկարը հայտնվելու է հենց այս պարբերականի շապիկին։ Բրյուսին լուսանկարելու է Անի Լեբովիցը, որն աշխատել է բազմաթիվ հայտնի աստղերի հետ։

Իսկ թե որ ամսվա համարում է տեղ գտնելու լուսանկարը, դեռ հայտնի չէ։

 



© NEWS.am STYLE