Ջենիֆեր Լոպեսը ցնցել է Մարոկկոյի «Mawazine» փառատոնի բեմը

15:11   30 մայիսի, 2015

Ջենիֆեր Լոպեսը ցնցել է Մարոկկոյի «Mawazine» փառատոնի բեմը։

45- ամյա երգչուհին այժմ Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում է, որտեղ արդեն հասցրել է մամլո-ասուլիս տալ։ Իսկ ավելի ուշ Ջեյ Լոն ելույթ է ունեցել «Mawazine» փառատոնում եւ ցուցադրել իր հիանալի կազմվածքը։ Ո՞վ էր կասկածում։

Նշենք, որ 14-րդ «Mawazine» փառատոնը շարունակվելու է տասը օր եւ ելույթ են ունենալու Ջեյ Լոն, Ֆարել Ուիլյամսը, Սթինգը, Maroon 5-ը, Աշերը, Akon-ը եւ ուրիշներ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Reuters, AP



© NEWS.am STYLE