Սինդի Քրոուֆորդը եւ Ռենդի Գերբերը նշել են ամուսնության 17- ամյա հոբելյանը

17:15   30 մայիսի, 2015

49-ամյա մոդել Սինդի Քրոուֆորդը ամուսնու՝ Ռենդի Գերբերի հետ նշել են ամուսնության 17- ամյա հոբելյանը։  

Instagram-ում Սինդին հրապարակել է մի քանի հետաքրքիր լուսանկար, որոնցում զույգը միասին փորձում են ցատկել լողավազանը։

«17 տարի առաջ մենք որոշեցինք միասին նոր կյանք սկսել։ Շնորհավոր, մեր ամուսնության հոբելյանը։ Ես սիրում եմ քեզ»,-գրել է Սինդին։

Մի քանի ժամ անց մոդելը ծաղիկները ձեռքին լուսանկար է հրապարակել. հավանաբար ծաղիկները ամուսինն էր նվիրել։

Հիշեցնենք, որ Սինդին եւ Ռենդին ամուսնացել են 1998թ-ին եւ ունեն երկու երեխա՝ 15-ամյա Փրեսլին եւ 13-ամյա Քայլին։

 



© NEWS.am STYLE