Քիմ Քարդաշյանը մտադիր է անձնական կայք բացել

13:02   30 մայիսի, 2015

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ից եւ Twitter-ից բացի, առանձին, անձնական կայք կունենա։

Այս մասին 34-ամյա գեղեցկուհին հայտարարել է Instagram-ում՝ հրապարակելով մի նոր լուսանկար, որում նա լուսանկարիչ Սթիվեն Գոմիլիոնի հետ է։

Լուսանկարը հայուհին մեկնաբանել է այսպես.

«Նյութեր ենք պատրաստում նոր կայքի համար, որը կթողարկվի ամռանը։ Շատ եմ սիրում աշխատել Սթիվենի հետ։ Նա սուպեր լուսանկարիչ է»,- գրել է Քիմը։

 



© NEWS.am STYLE