Հավի միս՝ հնդկական ձեւով

19:13   27 օգոստոսի, 2015

Այսօր որոշել ենք անդրադառնալ հնդկական խոհանոցին եւ ներկայացնել, թե ինչպես կարելի է պատրաստել տանդուրի հավի միս։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
1) 1 հավ
2) 300մլ․ յոգուրտ
3) 3 պճեղ սխտոր
4) 1 կիտրոնի հյութ
5) 2 ճ․ գդ․ տանդուրի-մասալա (համեմունքներով սոուս)
6) աղ

Պատրաստման եղանակը՝

Հավը հարկավոր է բաժանել ութ մասի (հավի մսի կաշին պետք է հանել, քանի որ այն չի օգտագործվում)։ Յոգուրտի մեջ պետք է լցնել սխտորը, տանդուրի-մասալան, կիտրոնի հյութը, ինչպես նաեւ համեմել աղով։ Հավի կտորները անհրաժեշտ է դնել մարինադի մեջ եւ մեկ գիշեր թողնել սառնարանում։
Հաջորդ փուլում պետք է տաքացնել ջեռոցը ամենաբարձր ջերմաստիճանով եւ հավի միսը պատրաստել՝ ընթացքում պտտելով կտորները։ Կարելի է նաեւ եփել կրակի վրա՝ հավի կտորները շարելով շամփուրների վրա։
Աղբյուրը՝ delo-vcusa.ru



© NEWS.am STYLE