Ազնվամորիով կվաս․ պատրաստման եղանակը

19:08   29 օգոստոսի, 2015

Ազնվամորիով կվաս պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝

Տարեկանի ածիկ - 800գր․
Ազնվամորի - 2կգ․
Շաքարավազ - 1կգ․
Թթխմոր - 100գր․
Եռացրած, իսկ հետո սառեցված ջուր - 4լ․

Պատարստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները եւ 2լ․ ջուրը հարկավոր է լցնել փոքրիկ տակառի մեջ եւ մեկ շաբաթ թողնել տաք վայրում․ այս ընթացքում տակառի պարունակությունը կխմորվի։ Դրանից հետո տակառիկը պետք է 2 օր դնել սառը տեղում։

Այնուհետեւ ստացված հեղուկը հարկավոր է լցնել առանձին տարայի մեջ, իսկ տակառի մեջ ավելացնել ջրի մնացած մասը, խառնել ու քամել։ Ստացված երկու զանգվածները պետք է լցնել մեկ մեծ թավայի մեջ։ Թավան հարկավոր է դնել ցածր կրակի վրա եւ եփել տասնհինգ րոպե՝ հեռացնելով առաջացած փրփուրը։ Վերջին քայլով անհաժեշտ է քամել հեղուկը, սառեցնել, լցնել ապակե տարաների մեջ եւ պահել սառը տեղում։

Աղբյուրը՝ Russianfood.com



© NEWS.am STYLE